Ա) Եվրոպայի դրականն ընդգծելու, տարածելու փոխարեն կենտրոնանում են Ռուսաստանի բացասականի վրա և իրենց քարոզչությունը կառուցում են «Տեսեք՝ ինչ վատն է Ռուսաստանը», ոչ թե «Տեսեք՝ ինչ լավն է Եվրոպան» թեզի վրա:
Բ) Օգտվում են և տարածում կասկածելի աղբյուրներ, որոնք հիմնականում հակառուսական են, այլ ոչ թե եվրոպամետ: Այդ` ոչ հավաստի, երբեմն էլ ցնդաբանություն հանդիսացող նյութերը ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում քիչ թե շատ կիրթ մարդկանց վրա:
Գ) Ծաղրում են, նվաստացնում և քննադատում մեր ազգային ավանդույթները և սովորությունները: Դարեր ի վեր մեզանում հաստատվածը, արմատավորվածը վերացնելու փորձերը մարդկանց մոտ առաջացնում է սեփական դեմքը, եսը կորցնելու և ինկուբատորի ճուտ դառնալու վտանգի զգացում:
Հավատացած եղեք, որ եվրոպական մեծ ընտանիքի մաս հանդիսացող ժողովուրդները պահպանում և փայփայում են իրենց ազգային տարրը` տոներից, երգ ու պարերից մինչև ծիսական ավանդույթներ:
Դ) Նույնականացնում են Եվրոպան և ԱՄՆը, ինչը բնավ այդպես չէ, և չի բացառվում, որ մի օր կտեսնենք, թե ինչպես են նրանք առճակատվում: