Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, Էյֆելյան աշտարակը կրկին բացվել է այցելուների համար: Ընդ որում, այն կշարունակի լուսավորվել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կարմիր, սպիտակ, կապույտ:
Աշտարակն այցելուների համար բացելու որոշումն ընդունվել է անվտանգության միջոցառումների ամբողջական վերանայումից հետո: Այն բացվել է տեղի ժամանակով ժամը 16:30-ին:
Ֆրանսիայի դրոշի գույներով լուսավորումն իրականացվում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խնդրանքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



