Սիրիայում մարդասիրական գործողությունների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով դոնորների համաժողովը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ գրում է TASS-ը:
«Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթն ու ՄԱԿ-ը համաժողով են հայտարարել Սիրիայի դոնորների համար, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարի 4-ին՝ Լոնդոնում»,- ասել է նա:
Դյուժարիկի խոսքով՝ համաժողովի նպատակը զգալի միջոցների հավաքումն է, ինչը թույլ կտա բավարարել «բոլոր նրանց կարիքները, ում առնչվել է Սիրիայի ճգնաժամը», ինչպես նաև աջակցություն ցուցաբերել փախստականներ ընդունող հարևան երկրներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



