0056759_RTRMADP_3_EUROPE-MIGRANTS-AFRICA__1_Ինքնաթիռը, որով Թուրքիայի Անթալիա քաղաքից թռչել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, երկուշաբթի երեկոյան վերադարձել է Թուրքիայի օդանավակայան: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ դա տեղի է ունեցել անվտանգության նկատառումներից ելնելով:

Յունկերը և Տուսկը պետք է Անթալիայից, որտեղ նրանք մասնակցել են G20 գագաթնաժողովին, Բրյուսել ժամանեին հոլանդական KLM ավիաընկերության հատկացրած ինքնաթիռով:

Նշվում է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաները կսպասեն մեկ այլ ինքնաթիռի, որը նրանց Բրյուսել կհասցնի այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել