Խորհուրդներ մաշկի ծերացման դեմ պայքարելու համարԲժիշկները ոչ միշտ են անօգուտ կոսմետիկ պրոցեդուրաներ խորհուրդ տալիս: Նրանք առաջարկում են պահպանել մաշկն այլ միջոցներով, որոնք իրական արդյունք են ունենում, հայտնում է ladyhealth.com.ua-ը:

Բոլորին է հայտնի, որ տարիքի հետ մկանները կորցնում են տոնուսը, այդ պատճառով դեմքին հայտնվում են ծալքեր ու կնճիռներ: Սակայն ավելի շատ բացասական ազդեցություն ունի սթրեսային դիմախաղը: Որքան շատ է նյարդայնանում մարդը, այնքան շուտ է մոտենում նրա ծերությունը:

Սթրեսի ժամանակ մենք ենթագիտակցորեն սեղմում ենք ատամները, ձգում ենք ճակատը և կզակը: Դա հանգեցնում է սպազմի և հետևաբար՝ մաշկի թուլացման: Դրանից խուսափելու համար հարկավոր է յուրացնել արագ թուլացման մեթոդները:

Որոշ կոսմետոլոգներ համամիտ չեն, որ մաշկը տարիքի հետ ավելի քիչ առաձգական է դառնում: Նրանց կարծիքով՝ առաձգականության կորուստը կապված է մկանների լարվածության հետ: Դեմքի մկանների թուլացումը կարող է օգնել քանդակագործական մերսումը: Այդ դեպքում մաշկը կրկին նորանում է, ստանում ավելի թարմ ու երիտասարդ տեսք:

Շատ կանայք կարծում են, որ մաշկի ծերացման հետ տարիքը դառնում է նկատելի, այդ պատճառով հարկավոր է ավելի շատ ժամանակ անցկացնել տարբեր պրոցեդուրաներ կատարելու համար: Սակայն իրականում դեմքի տարիքային փոփոխությունները կապված են ոչ թե մաշկի, այլ գանգի ձևի հետ: Այն բանից, թե ինչպես են փոխվում ոսկորը, գանգի մկանները և ջլերը, կարող են նկատելի դառնալ կնճիռները:

Այդպիսի ծերացմանը հակազդել կարելի է օրգանիզմն առողջ վիճակում պահելով: Հարկավոր է չծխել, սահմանափակել սպիտակ հացը, օրակարգում ավելացնել C վիտամինով հարուստ մրգեր ու բանջարեղեն: Միայն այդ դեպքում հակակնճիռային քսուկներն ու շիճուկները ցանկալի արդյունք կտան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել