1320206468Կանադացի լրագրող Վիիրենդեր Ջուուբալը պատրաստվում է դատի տալ իսպանական La Razon լրատվամիջոցին, որը հրապարակել է նրա լուսանկարը Փարիզում ահաբեկչություն իրականացրած կասկածյալների վերաբերյալ նյութում: Լուսանկարում Ջուուբալը հագել է մահապարտի գոտի և ձեռքում բռնել է Ղուրանը: Նկարի տակ լրատվամիջոցը մակագրել է, որ սա ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից մեկն է, գրում է RIA Novosti-ն:

Սակայն Ջուուբալի լուսանկարը սխալմամբ է հայտնվել La Razon-ում: Ավելին, լուսանկարի բնօրինակում լրագրողը կապույտ վերնաշապիկով է և ձեռքին պլանշետ է: Նրա պնդմամբ լուսանկարը կեղծված է Photoshop ծրագրով, ավելին, նա հայտարարում է, որ երբեք չի եղել Փարիզում:

Посмотреть изображение в Твиттере

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել