FotorCreated-(1)Այսօր երեկոյան Կոտայքի մարզի Հանքավանի Տաք ջուր հանգսավայրում անհայտ անձը  կրակոցներ է արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ մահացու վիրավորելով երեք հոգու: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուս երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է shamshyan.com-ը:

Որոշ տեղեկություններով՝ մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են՝ Վահե և Վարդան Գալստյանները:

Մեզ հասած տեղեկություններով՝ նրանց հայրը Ֆրունզ Գալստյանը ժամանակին Հրազդանում բանկի կառավարիչ է եղել և հաջողակ գործարար, սակայն մի քանի տարի առաջ նրա գործերը թարսվել են ու նա պարտքերի տակ է ընկել՝ կորցնելով բիզնեսը:

Հրազդանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված եղբայրներից մեկը նախկինում դատված է եղել ու երբեմն աչքի է ընկել անհավասարակշիռ վարքով:

Թե ով է երրորդ սպանվածը, մեզ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել