Tert.am–ը գրում է.

Ճապոնիական մաֆիայի` Յակուձայի մաս կազմող  խոշորագույն և ամենահայտնի «Յամագուտի-գումի» հանցախմբի ղեկավարը մահացու ծեծի է ենթարկվել կիրակի օրը:

Ինչպես հաղորդում է BBC-ն` Տացույուկի Հիշիդային` ծեծված և արյունահոսելիս (Tatsuyuki Hishida)  տանը հայտնաբերել են նրա կինն ու հանցախմբի անդամներից մեկը:

Հաղորդվում է, որ նրա ձեռքերն ու ոտքերը կապված են եղել, իսկ գլխին հարվածներ է հասցվել բութ առարկայով:

Ճապոնիայի խոշորագույն հանցավոր խումբը  պառակտվել էր սեպտեմբերին: Ոստիկանության վարկածով` հանցախմբի ղեկավարի սպանությունը կարող է կապ ունենալ պառակտման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել