Խորվաթական ոչ մեծ Զադար քաղաքը գտնվում է Ադրիատիկ ծովի ափին: Առաջին հայացքից ոչ այնքան տպավորիչ այս փոքրիկ քաղաքն ունի հարուստ պատմություն, ինչպես եվրոպական շատ փոքրիկ քաղաքներ: Դեռևս 2000 տարի առաջ այն բնակեցված է եղել այնպես, որ բնակչությունը կարող է պարծենալ իր ավելի մեծ տարիքով, քան շատ մայրաքաղաքներ: Տեղի համալսարանը գոյություն ունի համարյա վեց դար:

Մի խոսքով` զբոսաշրջիկների համար տեսարժան վայրեր հաստատ կգտնվեն: Բայց տեսարժան վայրը, որի մասին կպատմենք ձեզ, այստեղ այցելածների տեսողությունը գոհացնելու համար չէ, այլ լսողությունը: Յուրահատուկ «ծովային օրգանը», որը կառուցվել է ճարտարապետների նախագծմամբ տասնամյակներ առաջ, բաղկացած է ծովափի տակ գտնվող 35 խողովակից: Ծովային ալիքներն ու հոսանքները, շփվելով, փոխազդեցության մեջ մտնելով այս բարդ կառույցի հետ, ծնում են, առաջացնում են իսկական կախարդական երաժշտություն:

Աշխարհում կան ընդամենը երկու տեսարժան վայրեր՝ նման Նիկոլ Բաշիչայի ստեղծագործությանը, բայց այս ծովի «օրգանն» իր ձայնի որակով գերազանցում է ամենին: Առաջին հայացքից այս երաժշտությունը նման է կակոֆոնիայի (վատաձայնության): Բայց ամեն դեպքում այստեղ որոշակի ներդաշնակություն կա, կասկածներ չկան: Տեղացիներն ասում են, երբ ընտելանում ես ալիքների մեղեդիին, այն քեզ համար նույնքան հաճելի է դառնում, որքան ծովիափի սովորական ձայնը: Հավատանք խորվաթներին, քանի որ տարիներ շարունակ այդ տեսարժան վայրում ապրելով՝ նրանք, ակնհայտ է, ավելի լավ կիմանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել