ԱՄՆ նախագահի թեկնածու և միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լուրջ մտածում է ԱՄՆ-ում մզկիթների փակման հարցի շուրջ, հայտնում է CNN-ը:
Նրա խոսքերով՝ տվյալ միջոցը կարող է կիրառվել Փարիզում ահաբեկիչների գրոհներից հետո:
«Ես չէի ուզի անել դա, բայց դա այն է, ինչի շուրջ մենք ստիպված ենք լուրջ մտածել»,- ասել է նա հարցազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ պետք է փակել պետության արժեքները խաթարող մզկիթներն ու հավաքատեղիները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել