Elq.am-ը գրում է.
Ամերիկյան Forbes հանդեսը ներկայացրել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը։ Դերասանուհիների եկամուտը կազմվում է արտադրությունում գտնվող ֆիլմերից ստացված կանխավճարներից, վարձույթից, հոնորարներից և գովազդային պայմանագրերից։
Ցուցակի վրա աշխատելիս Forbes-ը հարցումներ է արել դերասանուհիների գործակալներից, պրոդյուսերներից և հոլիվուդյան փաստաբաններից։ Հարկերը, գործակալների վճարները և այլ ծախսեր հաշվի չեն առնվել։ Այս տարի ցուցակը գլխավորել է Սանդրա Բալոքը՝ 51 մլն դոլար եկամտով։ Գումարի հիմնական աղբյուրը դարձել է Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է 716 մլն դոլար։ Երկրորդ հորիզոնականում է 23-ամյա Ջենիֆեր Լոուրենսը, ով մեկ տարում վաստակել է 34 մլն դոլար, իսկ 3-րդ տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը՝ 31 մլն դոլարով։
1. Սանդրա Բալոք՝ 51 մլն դոլար 
2. Ջենիֆեր Լոուրենս՝ 34 մլն դոլար

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



