97d559709e12e4b189fdda05de352678Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ:

Այսօր երեկոյան Կոտայքի մարզի Հանքավանի Տաք ջուր հանգսավայրում անհայտ անձը Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ է արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ մահացու վիրավորելով երեք հոգու: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուս երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է shamshyan.com-ը:

Որոշ տեղեկություններով՝ մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են: Նրանց հայրը Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, այժմ սնանկացած ու պարտքեր ունեցող Ֆրունզ Գալստյանն է:

Մեզ հասած տեղեկություններով՝ Ֆրունզ Գալստյանը ժամանակին Հրազդանում բանկի կառավարիչ է եղել և հաջողակ գործարար, սակայն մի քանի տարի առաջ նրա գործերը թարսվել են ու նա պարտքերի տակ է ընկել՝ կորցնելով բիզնեսը:

Հրազդանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված եղբայրներից մեկը նախկինում դատված է եղել ու երբեմն աչքի է ընկել անհավասարակշիռ վարքով:

Թե ով է երրորդ սպանվածը, մեզ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել