Բիրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդկանց ազնվության մակարդակը փոփոխվում է երկրից երկիր: Նրանք նաև եկել են այն եզրակացության, որ անձնական ազնվությունը կարևոր դեր է կատարում միայն երկրի ժամանակակից տնտեսական զարգացման սկզբում, իսկ այնուհետև պաշտոնական պայմանավորվածությունները և օրենքները նվազեցնում են դրա պահանջը: Նրանց հետազոտությունը ներկայացված է Արևելյան Անգլիայի համալսարանի կայքում՝ հայտնում է lenta.ru-ն:
Գիտնականները խնդրել են 15 երկրների 1500 կամավորների անցնել առցանց-հարցում: Մասնակից երկրներիցն են՝ Արգենտինան, Բրազիլիան, Դանիան, Հունաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Շվեյցարիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան:
Հարցման արդյունքում հեղինակները եկել են այն եզրակացության, որ որոշ երկրներոմ անազնվության պատճառը նրանց մշակույթն է: Միաժամանակ ամենաանազնիվ երկրները եղել են ամենաաղքատները:



