Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիան կմեծացնի գործողությունների ինտենսիվությունը Սիրիայում: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով, Ֆրանսիան ամբողջ աշխարհին սպառնացող իսլամիստների հետ պատերազմի վիճակում է:
«Բայց մենք ներքաշված չենք քաղաքակրթությունների պատերազմի մեջ, որովհետեւ այդ մարդասպանները ոչ մի քաղաքակրթություն չեն ներկայացնում», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Ֆրանսիական պետության ղեկավարը հնարավոր է համարել այն, որ երկրի սահմանադրությունը կարող է փոխվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Բացի այդ, հավելել է Օլանդը, Ֆրանսիան 5 հազարով կմեծացնի ազգային ոստիկանության աշխատակիցների թիվը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/fransian-kehndlayni-gortcoghuthyunneri-intensivuthyuneh-siriayum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել