Newsline.am-ը գրում է.

Նոյեմբերի 16-ին ժամը 16.00-ից հետո Ադրբեջանի ողջ տարածքում ամբողջովին դադարել է աշխատել համացանցը։ Նախնական տեղեկություններով, համացանցի աշխատանքի խափանման պատճառը Delta Telecom պրովայդերի մոտ ի հայտ եկած տեխնիկական խնդիրներն են։ Հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը։

«Մետրոնետ» ընկերության ներկայացուցիչը գործակալության թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ողջ երկրում համացանցի հետ կապված խնդիրներ կան։ Ընկերության ներկայացուցիչը մանրամասնել է, որ համացանցի աշխատանքների խափանումը գրանցվել է ժամը 16.05-ին՝ ընդգծելով, որ Ադրբեջանում նման բան տեղի է ունենում առաջին անգամ։

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ ողջ հանրապետությունում չկա համացանց և իրենք սպասում են նորությունների. «Մեզ նույնպես չեն հայտնում պատճառը, ինչպես նաև այն, թե երբ կվերականգնվի համացանացի աշխատանքը։ Մենք այստեղ կախված ենք գլխավոր պրովայդերից՝ Delta Telekom-ից, որն Ադրբեջանն ապահովում է համացանցով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել