Life.panorama.am-ը գրում է.

«Այո և ոչ» հեռուստաշոուի մասնակիցները Սյունիքի մարզում Քարահունջի բնակիչների հետ քարոզարշավից դուրս հետաքրքիր ժամանակ են անցկացրել: Քարոզարշավի մասնակիցները հյուրընկալվել են գյուղացիներից մեկի` տիկին Ամալյայի տուն, տեսել` ինչպես են օղին թորում, համտեսել: Այստեղ նույնիսկ Հրանտ Բագրատյանը կիթառով նվագել է: Ճիշտ է, նա դժգոհել է, որ գործիքը լարած չէ, բայց նվագել է The Beatles-ի «Yesterday»-ը, ինչպես նաև ֆիդայական երգեր:
«Արմենպրեսս»-ի ֆոտոթղթկիցը ֆիքսել է, ինչպես է «այո»-ի թիմի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն օգնել է վարդերի թփերն էտող այգեպանին, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը դաշնամուր է նվագել, իսկ «ոչ»-ի թիմի անդամ Վաղինակ Շուշանյանը բակային ֆուտբոլ խաղացող երեխաների թիմում ուժերը չափել է մեկ այլ թիմի հետ, որին միացել էր Հրայր Թովմասյանը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



