ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ 2010 թվականի նոյեմբերի 9-ին ՆՀ-270-Ա հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ հոդվածը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 6-ի ԱԽ-23-Ո-25 որոշումը՝ որոշում եմ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվա-կանի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրով հաստատված հավելվածի 2-րդ` Քրեական մասնագիտացման բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, ինչպես նաև 3-րդ՝ Վարչական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը»,- ասված է հրամանագրում:



