Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայում ահաբեկչությունները կարող են կրկնվել մոտ ապագայում, երկիրը երկար ժամանակ ապրելու է այդ սպառնալիքի ներքո: Այդ մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանասիայի վարչապետ Մանուել Վալսը:

«Մենք դեռ երկար ժամանակ ապրելու ենք նոր ահաբեկչական հարձակումների սպառնալիքի ներքո: Ահաբեկչությունները կարող են կրկնվել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, մենք պետք է պատրաստ լինենք դրանց», - ասել է Վալսը՝  փոխանցում է BBC-ն:

Վարչապետի խոսքով՝  Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է, որ Փարիզում հարձակումները, որոնք խլել են ավելի քան 100 մարդու կյանք, լավ պատրաստված են եղել: Նա հաստատել է նաև անցյալ գիշեր երկրում հատուկ գործողությունների է անցկացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել