825903Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով՝ աշխարհի չեմպիոնի հետ պարտիայում տարած հաղթանակն ուժ կտա իրեն:

«Ես երջանիկ եմ, որ հաջողվեց գեղեցիկ պարտիա խաղալ նախորդ անհաջող խաղից հետո: Հաղթանակն ինձ նոր ուժեր կհաղորդի: Ինձ հաջողվեց բարելավել Կարլսենի հետ անձնական հանդիպումներիս ընդհանուր հաշիվը»,- նշել է Արոնյանը:

Հիշեցնենք՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նորվեգիայի թիմին: Առաջին խաղատախտակի վրա Արոնյանը գերազանց հանդես եկավ և պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Հաղթանակ տոնեց նաև Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սերգեյ Մովսիսյանը` պարտվեց: Հայաստան-Նորվեգիա` 2,5-1,5:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել