Բաղադրիչներ
- դդմիկ - 2 հատ
- ալյուր - 3 բաժակ
- ձու - 3 հատ
- լոլիկ - 1 հատ
- պանիր քերած - 100գր
- պաքսիմատ - 100գր
- աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Մաքրում ենք դդմիկը, անցկացնում քերիչով, թողնում ենք 10 րոպե, ապա քամում առաջացած հեղուկը (հեղուկ պետք է չմնա): Ավելացնում ենք ձուն, աղը, ալյուրն ու խառնում:
Կտրատում ենք լոլիկը կլոր շերտերով:
- Պատում ենք ձևամանը պերգամենտային թղթով, մեջը լցնում ենք պաքսիմատը, վրան ավելացնում ենք դդմիկային զնագվածն ու հարթեցնում: Ապա վրան շարում ենք կլոր շերտերով կտրատված լոլիկը, վրան լցնում ենք քերած պանիրն ու դնում ջեռոցի մեջ 30 րոպե 200 ատսիճանում:

- Անջատում ենք ջեռոցը և թողնում ենք, որ կարկանդակը մնա տաք ջեռոցում ևս 15 րոպե:
Ապա հանում ենք պատրաստի կարկանդակը ձևամանից և մատուցում:
Մատուցելիս դդմիկով կարկանդակի վրա շաղ տվեք մանր կտրատված կանաչի:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A4%D5%A4%D5%B4%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



