1307649055Չեռնոգորիայում ընդդիմադիրները երեկ երեկոյան «կենդանի օղակով» շրջապատել են մայրաքաղաք Պոդգորիցայի կառավարական թաղամասը՝ հայտնում է RIA Novosti-ն:

Դեմոկրատական ճակատի ակտիվիստները ջահերով ակցիայի ժամանակ կրկին պահանջել են անցումային կառավարության ձևավորում և վարչապես Միլո Ջուկանովիչի հրաժարականը: Քաղաքական հակառակորդները վարչապետին մեղադրում են տնտեսական խնդիրների, կոռուպցիայի և ընտրությունների ժամանակ մեքենայությունների մեջ:

Այս անգամ իշխանությունները առճակատում թույլ չեն տվել՝ ի տարբերություն հոկտեմբերյան փողոցային ցույցերի: Վարչապետի հակառակորդները հայտնել են, որ հաջորդ ցույցը ծրագրում են անցկացնել նոյեմբերի 28-ին՝ Նիկշիչ քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել