12 տարվա անտարբեր վերաբերմունքից հետո, ի վերջո, Վանաձորի իշխանությունները դեմքով շրջվեցին դեպի Լազյան փողոցի քարուքանդ եղած մի ահռելի հատվածի ուղղությամբ, ու սկսեցին ասֆալտապատել Շիրվանզադե/Լազյան խաչմերուկից մինչեւ Գոշի փողոց, ուր առեւտրի մարդաշատ վայր է, անցորդների ու մեքենաների մշտական, համատեղ երթեւեկ : Շուրջ երեք օր էր՝այդտեղ ասֆալտապատում էր ընթանում՝չնայած վերջին օրերին եղանակներն այնքան էլ բարենպաստ չեն ՝ասֆալտապատման համար, եւ առնվազն երեկոյան ժամերին անձրեւներ են տեղում: Հիշեցնենք, որ այս տարածքը դեռեւս 2003թվի խորհրդարանական ընտրությունների նախօրեին խճապատել էին ու այդպես էլ թողել / ինչի մասին քանիցս արձանագրել ենք թե բլոգային, թե ֆեյսբուքային տիրույթում /:Ասում էին, թե պատգամավորության թեկնածուներից մեկն էր խճապատումն արել՝ ասֆալտապատելու նպատակով, սակայն չընտրվելով՝ գործը թողել էր կիսատ. ու այդպես կիսատ էլ մնացել էր ՝12 տարի շարունակ:Մի ասֆալտապատում էլ վերջերս արվեց՝Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեում, որտեղ էլ 2 ամիս առաջ էին խճապատել՝ ջրմուղային վերանորոգումների հետ կապված, ու այդպես էլ թողել:Այդտեղ էլ ասֆալտապատեցին՝ անձրեւային եղանակի պարագայում / կարծես հատուկ սպասեն, թե երբ են եղանակները վատանալու, որ ասֆալտապատում անեն /: Վանաձորի մի քանի փողոցներում սկսված ասֆալտապատումները, թերեւս, ծրագրված են կառավարության կողմից տրամադրված գումարներով, քանի որ կառավարությունն էլ է վերջերս փորձում դեմքով դեպի մարզեր թեքվել, ու մարզերին գումարներ էին հատկացվել ներհամայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով. նախորդ հատկացումը 2 տարի առաջ էր / : Հուսանք, որ առաջիկայում եղանակներն ավելի բարեհաճ կգտնվեն՝ ասֆալտապատումների հանդեպ, քանի որ միշտ չէ, որ բանուկ փողոցներն ասֆալտապատելու բարի կամքի դրսեւորում է ցուցաբերվում:Մնանք Լազյանի մյուս անբարեկարգ հատվածների, ինչպես նաեւ՝ քարուքանդված այլ փողոցների ասֆալտապատման նամակին սպասող, ու Աստծուն աղոթենք, որ ջրմուղն առնվազն մի քանի ամիս հանգիստ կթողնի նոր ասֆալտապատած փողոցներն ու, այդտեղ վթարներ կարձանագրվեն ոչ շուտ, քան՝մի քանի ամիս:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.am/2015/11/blog-post_12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել