GalaTV.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է արդեն Անթալիա, որտեղ տեղի է ունենալու «Մեծ Քսանյակի» երկօրյա գագաթաժողովը:
Սպասվում է, որ գագաթաժողովի հիմնական մասը վերաբերելու է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 129 մարդ:
Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անելու երկրների առաջնորդներին պայքարել արմատական ծայրահեղականների դեմ եւ վերջ դնել Սիրիայի քաղաքացիական պատերազմին:
Գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը նույնպես բանակցություններ են վարելու: Այս մասին անցյալ շաբաթ հայտարարել էր ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հնարավոր է, որ ՌԴ նախագահը անձամբ հանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, այս մասին հայտնել Սպիտակ տան մամլո խոսնակ Ջ. Էռնեստը:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան