
Ֆրանսիական դիմադրության խորհրդանիշը... 2-րդ աշխարհամարտում գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացիների պայքարի խորհրդանիշը դարձավ Ֆրանսիական դիմադրության շարժման 18-ամյա ֆրանսուհի Սիմոնա Սեգուանը: 1944 թվականի օգոստոսին արված այս լուսանկարում նա իր զինակիցների հետ կատարում է հերթական մարտական առաջադրանքը: Պարտիզանական շարժման մեջ Սիմոնան ներգրավվում է 1944-ի սկզբից՝ հոր հորդորով, որն 1-ին աշխարհամարտի մասնակից էր եղել: 1944 թ. օգոստոսին Սիմոնան մասնակցում է Փարիզի ազատագրման փողոցային մարտերին: 1946-ին նրան շնորհվում է "Զինվորական Խաչ" շքանշան և լեյտենանտի կոչում:


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=890782814369585&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



