Ֆեյսբուքահայերը էքստրեմիստ են: Այն է` ծայրահեղական:
Ուզում եք նեղացեք, ուզում եք` ոչ:
Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում ՖԲում մի բան գրել, մի բան քննարկել:
Ցանկացած մտքին կարելի է հակադարձել այլ մտքով, որը նույնպես կարող է իմաստություն կրել: Բայց եթե զրուցակցի բառերից կախվելու, նրան ամեն գնով սխալ հանելու մոլուցքը այս տեմպերով շարունակվի, մարդկային շփումը անտանելի կդառնա:
Հավատացեք, ինչպես ռեալ կյանքում մարդիկ տհաճություն են զգում սեղանի շուրջ բոլորին սխալ հանողներից, միակ ճշմարտությունն իրենցը համարողներից, էլ չեմ ասում` ծաղրողներից և վիրավորողներից, այդպես էլ սոցցանցերում է:
Շփվելու կուլտուրան վերանում է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10206172008513605?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել