Պարսիկ մի բանաստեղծ է եղել թերևս հիմա էլ ինքը կա, քանի որ ցիտվում և ընթերցվում է նաև մեր օրերում :Ասում են իր գազելներից մեկը գրված է ՄԱԿ-ի շենքի պատին և պարսկերեն այդ բանաստեղծությունը այսպես է հնչում <<Բանիադամ ազայի յեք ...>>: Վաղուց եմ սերտել և արդեն հասցրել եմ մոռացել նրա օրիգինալ տարբերակը, բայց գազելը փոխանցում է այն գաղափարը, որ մարդկությունը մեկ օրգանիզմ է: Ասում է երբ մարդու ատամը ցավում է ամբողջ օրգանիզմը իրեն անհանգիստ է զգում :Սա ինքը ասում էր հարյուրամյակներ առաջ, երբ համացանց չկար, ֆեյսբուք չկար և դրա փաստացի գիտակցումը ավելի դժվար էր : Երբ մի բան գրում եք պատի վրա ապա մեկ մեկ ուշադիր կարդացեք:Ասածս հատկապես վերաբերվում է էն երկրների ղեկավարներին, որոնց թվում էր թե աշխարհը մի օրգանիզմի չի ու կարելի է միլիոնավոր մարդկանց տնաքանդ անել էն հույսով, որ իրենք ունեն անվտանգության բարձր համակարգեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10207851815715777?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել