Մարդկանց սոցիալական իրավունքները մի դարձրեք խոցելի, դրանով իրավական դաշտից նրանց տեղափոխում եք պայքարի այլ հարթակներ, որոնք ամենևին էլ խաղաղ չեն լինելու: Հիմա եթե սահմանադրության փոփոխությամբ քաղաքացու սոցիալական իրավունքերի պաշտպանությանը թուլացնում եք, ստեղծում եք անհավասարների հասարակություն: Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ է հայտնվելու մարդը, խաղաղ պայքարի պրոցեսն ավարտվում է, այնտեղ, որտեղ չկա ամրագրված անխախտելի իրավունք և այդ իրավունքի վերականգնման համար իրավական գործընթաց, իսկ խոցված մարդուն մնում է միայն գործել՝ հույս դնելով սեփական ուժերի վրա, կամ ուժի տիրույթում: Տեռորը սոցիալական անարդարության հետևանք է, վկա այն, ինչ կատարվում է աշխարհով մեկ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել