Իրանը երկրի էներգետիկայի ոլորտում 25 մլրդ դոլարի ներդրումային նախագծեր է նախապատրաստել՝ օտարերկրյա կապիտալների ներմուծման համար: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի պետական էներգետիկ ընկերության՝ Tavanir-ի տնօրեն Արաշ Կորդիին:
«Վերջին տարիներին էլեկտրաէներգիայի հարցում Իրանի պահանջարկն աճում է տարեկան 5 տոկոսով: Թեհրանի պահանջարկը բավարարելու համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է հզորություններ կառուցել՝ մինչև 5000 մեգավատտ: Ելնելով դրանից՝ Թեհրանն օտարերկրյա գործընկերների համար ներդրումային նախագծերի փաթեթ է պատրաստել երկրում էներգետիկ հզորությունների մեծացման ոլորտում՝ ընդհանուր առմամբ 25 մլրդ դոլարի»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել