Բացի նրանից որ սոսկալի զայրացած ու անհանգիստ եմ, նաեւ բացարձակապես անորոշ կացության մեջ գտնվելով աղաչում եմ ու պաղատում հայ «խելոքներին» մեր գլխին եկած փորձանքը «հայրենասիրական» դասերի չվերածել: Մի հիմար գոռում է որ հայերը Հայաստանից դուրս անվտանգություն չեն կարող ունենալ ու ոչ մի խելոք չի հակառակում հիշեցնելու համար որ հայաստանցի մարդու դեմ հենց իր սեփական իշխանությունն է «ջիհադ» սկսել:
Ֆրանսայի մեջ կատարվածը ամենեւին առնչություն չունի այն խնդիրների հետ որոնցից իսկի գլուխ չեք հանում հայաստանցի «հայրենասերներ»: Ֆրանսան իր սոսկալի, զարհուրելի վաղուց հայտնի քաղաքական փորձությունն է ապրում: Իսկ սոցիալիստական «ալտրուիզմի» ու «հումանիզմի» մասին բոլոր ելույթները վարեք ռուսական կայսրության առջեւ որին խոհեմաբար նվիրաբերել եք Հայաստանն ու վերջնականապես նաեւ Արցախը: Խոսեք ոչ թե այն մասին, թե Հայաստանն ապահով եւ Ֆրանսան ոչ ապահով երկիր է, այլ այն մասին, որ Հայաստանի մեջ ծայր առած հայաթափությունը հենց նույն, ֆրանսացի սոցիալիստ կառավարության նմանությունն է: Այսինքն, երկիրը բոլորին, բացի իր իրական տիրոջից որովհետեւ իրենք իրենց երկրի «պահակ» կարծող «խելոքները» առաջինն են ազատվում եւ ազատվել երկրի իրական Տիրոջից: Ուրեմն առանց համեմատություններ անելու, առանց աշխարհի անց ու դարձից, առանց սեփական երկրի մեջ արժանապատվորեն ապրելու իրավունք ունենալու, մի շարունակեք ճառեր կարդալ: Թողեք մենք մեր զոհերին թաղենք ու տեսնենք թե է՛լ ինչ փորձանք են բերելու գլխներիս կեղծավոր սոցիալիստները որ մի քանի ամիս առաջ իմանալով որ խառնակություններ են սպասվում՝ սահմանները բացել ու մարդասիրական օգնություն ցուցաբերելու անվան տակ երկիրը իրենց ապագա ընտրողներով էին լցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել