Բռնության հանդեպ անտարբերությունը միշտ հանգեցնում է աղետալի հետևանքների: Եվ կապ չունի, թե ում հանդեպ է բռնությունը, ահաբեկչությունը, վախի սերմանումը պետության, որևէ ազգի, որևէ կրոնական կամ սեռական կաղմնորոշման մարդու, թե ընտանիքիդ որևէ անդամի հանդեպ: Երբ խոսում ես կանանց հանդեպ բռնությունից, ասում են հայկական ընտանիքն եք քանդում, մեղադրում են զոհին, բայց հիմա ֆրանսիայի դրոշով նկարների ներքո նայում են ինձ բռնարարներին արդարացնող դեմքեր: Չէ ժողովուրդ ջան, ամեն ինչ միահյուսված է, չկա ներս ու դուրս, այն ինչ ներսում է, սերտորեն ազդում է դրսի վրա: Բռնությունը դատապարտելի ու կործանարար է, որտեղ էլ որ լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել