Pastinfo.am-ը գրում է.
Ամստերդամի օդանավակայանում տարհանվել են Փարիզ ուղևորվող օդանավի ուղևորները: Ինչպես հաղորդում է France 24-ը, Ամստերդամի ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ անվտանգության այդ միջոցառումը պայմանավորված է չվերթի վերաբերյալ Twitter-ում տեղադրված սպառնալիքներով: 
 
«Մենք միշտ էլ շատ լուրջ ենք վերաբերում սպառնալիքներին, և որոշեցինք տարհանել ուղևորներին ու խուզարկել օդանավը»,- ասել է խոսնակը: 
 
Խոսնակը չի հստակեցրել, թե որ ավիաընկերության ու որ չվերթի մասին է խոսքը:
 
Հոլանդական ANP լրատվական գործակալությունը սակայն հայտնում է, որ հետաձգված չվերթը Air France-ի AF1741 համարի չվերթն է, որը պետք է դեպի Փարիզ հասներ տեղական ժամանակով 2:45-ին: 
 
Փարիզի ահաբեկչույունների արդյունքում Նիդեռլանդներում ևս խստացվել են օդանավակայանների, երկաթգծերի սահմանային ստուգումները:
 
Ի դեպ, նշենք, որ Փարիզից Երևան ուղևորվող այսօրվա միակ չվերթի ինքնաթիռը րոպեներ առաջ արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել