Galatv.am-ը գրում է.
Արտասահմանյան երկու անձնագիր է հայտնաբերվել այն ահաբեկիչների մարմինների մոտ, ովքեր Փարիզում ահաբեկչություններ են իրականացրել. անձնագրերից մեկը սիրիական է, մյուսը՝ եգիպտական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Stade de France» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած մահապարտի մոտից գտել են Սիրիայի քաղաքացու անձնագիր, ավելի ուշ մահապարտներից մեկի մոտից հայտնաբերել են եգիպտական անձնագիր: Այժմ ուսումնասիրում են հայտնաբերված փաստաթղթերը՝ առավելագույն տեղեկատվություն ստանալու համար:
Միեւնույն ժամանակ, իրավապահները մատնահետքերի օգնությամբ պարզել են, որ «Բատակլան» թատրոնում պատանդներին գնդակահարած ահաբեկիչներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է:
Կան նաեւ տեղեկություններ, որ թատրոն ներխուժած ահաբեկիչներից մեկը կին է եղել:
Հիշեցնենք, որ գիշերը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ զոհվել է 127 մարդ, վիրավորվել՝ շուրջ 300-ը: