Վերջնական կործանման եզրին է կանգնած Հյուսիսային Լոռին կամ Բորչալուն, որտեղ ադրբեջանցի խուժանը իր հեռահար նպատակներով հայաթափում է վրացական կողմից լուռ համաձայնությամբ: Այս ամենի մեղավորներից ինքս եմ, որ այս ամենի մասին շատ քիչ եմ բարձրաձայնել ու պայքարել աննկատ, իսկ արդյունքը տեսնում եմ մզկիթի ու Ադրբեջանի ազգային կոմիտեի ակտիվ գործունեության ծավալման առակայությամբ:
Հայկական գյուղերը անտիրական են, ոչ մեկից չունեն աջակցություն, ի տարբերություն Ջավախքի՝ այստեղ խնդիրը ավելի խորն է. լուսաբանելու ու խնդիրները առաջ քաշելու խնդիր կա: Եթե այսօր դա չի անում հենց ինքը գյուղացին, նրանից է, որ չունի երաշխիք մյուսի աջակցության ու պաշպանության:
Սթափվենք, մինչ մենք այստեղ նստում ենք, դրա փոխարեն ադրբեջանական կողմը միլիոնավոր դոլարների ներդրմանբ կառուցում է վաղվա ադրբեջանական հզոր համայնքը հենց Հյուսիսային Լոռվա շրջանում:
Ես մեղավոր եմ սրա համար, մեղավոր ենք շատերս...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayrenater045/posts/316259648480740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել