Սարոյանը, թվարկելով իր հայաստանաբնակ բարեկամներին, նաև ասում է. «Հայոց կաթողիկոսն ալ իմ բարեկամն է, ան շատ անուշ մարդ է: Անոր հետ զրուցելիս ես կհարստանամ: Զարմանալի մարդ մըն է: Ինչի մասին կուզես՝ զրուցե. աշխարհի գրականություն, աշխարհի արվեստ, ֆրանսիական իմպերիալիզմ, ռուսական գրականություն: Է, հապա հայ պատմություն, հայ կրոն, համաշխարհային պատմություն ու մշակույթ, հայ հին կրոններ, աշխարհքի կրոններ...
Է, շատ, շատ զարմանալի մարդ մըն է ան: Ե՞րբ հասցուցած է այդքան բան ուսանիլ, սորվիլ, կարդալ: Երբ կզրուցեյի անոր հետ, կզգայի, որ շատ կարդացվոր եղեր է:
Էհ, մեծ, շատ մեծ Մարդ մըն է մեր կաթողիկոս:
Ես անոր հետ զրուցելիս կզգամ բավականություն մը, ինչպես Կոմիտաս, Մոցարտ, Շոպեն լսեմ, ինչպես Շահմուրադյան լսեմ:
Է, անոր հայերենը: Անոր հայերենը գեղեցկություն է, գեղեցկություն...»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=365221943573167&set=a.364021740359854.82177.364006190361409&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել