
ԱՄՆ-ի Կանզաս նահանգում յոթ ամսական երեխային տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ փոքրիկի այտը գոլֆի գնդակի չափ ուռել է, իսկ ներքևի հատվածում բշտիկ է առաջացել: Ախտորոշումից հետո բժիշկներն ուղղակի ապշել են: Փոքրիկի մաշկի տակ երկար սև փետուր է հայտնաբերվել:
Սկզբում, երբ ծնողները երեխային տարել են հիվանդանոց, բժիշկները մտածել են, որ դա ուղղակի թարախային գոյացություն է, դեղեր են նշանակել և տուն են ուղարկել նրանց: Փոքրիկ Միայի տատիկը նրան նորից հիվանդանոց է տարել այն բանից հետո, երբ ուռած հատվածում բշտիկ է առաջացել:
Բժիշկները սկսել են կասկածել, որ երեխայի մոտ ավշային հանգույցների վարակ է: Նրանք հետազոտություններ են անցկացրել: Բժիշկը փոքրիկի այտի վրա նշումներ է արել, որպեսզի տեսնի` արդյոք մեծանում է ուռուցքը, թե ոչ: Երեխային հակաբիոտիկներ են նշանակվել, սակայն ուռուցքը շարունակել է աճել: Վերջապես բժիշկները որոշել են բացել թարախային գոյացությունը և մաքրել այն: Ի զարմանս բոլորի՝ երեխայի մաշկի տակ կոպեկի մեծության սև փետուր է հայտնաբերվել: Ըստ բժիշկների` երեխան, հավանաբար, կուլ է տվել փետուրը:




Նյութի աղբյուր՝ http://skandalistblog.blogspot.com/2012/12/photo_9567.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



