Այսօր բազմաթիվ կայքեր նյութեր են տարածում` ինչպես տան պայմաններում մաքրել լյարդը, իջեցնել ճնշումը, բուժել խոցը և այլն:
Խորհուրդ չէի տա փորձարկել առանց բժիշկի հետ խորհրդակցելու:
Յուրաքանչյուր անմեղ թվացող տնական միջոց կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ...
Իսկ այդ կայքերը, որպես կանոն, ամրագրել են, որ պատասխանատվություն չեն կրում այլոց խորհուրդների համար, որոնք արտատպել են:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է նման սուտ դեղի բաղադրատոմս գրել, և այն կհայտնվի կայքերում...
Զգույշ եղեք, առողջության հետ խաղ չեն անում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել