Երկու կողմերից մի տեսակ այնպիսի հաստատուն տոնով ու վստահ են ասում, թե իբր ժողովրդի մեծամասնությունը տրամադրված է հանրաքվեին ԱՅՈ ասելու կամ ՈՉ ասելու, որ թվում է, թե երբեմնի իշխանություն ունեցած ՀԱԿ-ականները, որ ժամանակին դժվարություն ունեին հիշողության հետ ու մի հրաշքով հաղթահարել են այդ խրոնիկ դժվարություններն ու հայտնաբերել, որ կա ժողովուրդ, ամբողջովին, մեկ առ մեկ բոլորի տրամադրվածությունները ստուգել են ու.... Դե ի՞նչ, երևի Հակ-վածություն ունեն երկրի թիվ մեկ սոցիոմետրային-խաբուսիկ սոցիոլոգի հացը կտրելու, դա իրանց գործն ա։)))))
Էն ՕԵԿ-ին երևի գործուղել են ՈՉ-ի դիրքեր, որ իրական ՈՉ-երի մի մասը «ներդաշնակ տատանումներից» հետո վերջնականապես իրոք դառնա ԱՅՈ:
Բա էն իշխանություննե՞րը...
Դե իշխանությունները դահլիճներից արդեն իսկ ենթադրում են երևի, որ ժողովուրդը բացարձակապես ԱՅՈ-ի կողմնակից է, քանզի դահլիճներում են հավաքում «ուղղորդիչ» մասսային, իսկ թե ինչ «զենքեր» են կիրառվում ընտրակեղծիքների, մարդկանց շանտաժի ենթարկելու «զինանոցից», կարծեմ, այդքան էլ անհայտ չէ ընտրողին:
Իսկ ընդհանրապես, որպես սառը ցնցուղ երկու ճամբարների շահագրգիռ, կողմերին ասեմ, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ո՛չ տրամադրություն, ո՛չ հավես, ո՛չ էլ նույնիսկ զահլա ունի լսել սահմանադրություն, իշխանություն, ընդդիմություն տերմիններն ու գրեթե բոլոր հայտնի վայ-քաղաքական գործիչների անունները:)))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/906655816092281
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել