Պետք է լինեմ անկեղծ երկու հարցում. երբեք դուրս չի եկել SOS-ը, ու մինչև էսօր չունեի վերջնական որոշում, թե ինչպես եմ քվեարկելու հանրաքվեին...
SOS-ը դուրս չէր գալիս, որովհետև Անտիվիրուսի ավելի փնթի ու վուլգար նմանակումն էր, որտեղ հիմնական շեշտը դրված էր լպիրշության, քֆուր տալու և մայմունություն անելու համար։ Գիտեմ, որ շատերն իբր հավանում են, բայց հավանում են ոչ թե հաղորդումը, այլ հենց այդ հայհոյախոսությունն ու լպիրշությունը, որովհետև դե հիմա ի՞նչ արած, մարդիկ չեն սիրում իշխանություններին ու չինովնիկներին, իսկ մարդիկ միշտ չի, որ խելացի են, և ոմանց թվում է, թե տեսախցիկի առջև իրենց ատելիներին հայհոյելով՝ ինչ-որ բան է փոխվում։
Սակայն շատերի կողմից երկար սպասված SOS-ի 144-րդ թողարկումը, որը հրապարակվեց տևական դադարից հետո, նույնիսկ ավելի փնթի ու անբովանդակ էր, քան մյուս թողարկումները։ Տպավորություն էր, որ տղերքը զահլա չէին արել սցենար գրել ու որոշել էին, որ սցենարի բացակայությունը կարելի է լրացնել քաչալացած Վիլենով, մի երկու հատ քֆուրով, կադրում հաղորդման հաամահեղինակ Հայկ Բարսեղյանի հայտնվելով (не выдержала душа поета... ուզել էր գոնե մի անգամ էլ ինքը երևալ) ու մեկ էլ ֆեյսբուքյան մի հատ հումորային էջից պլագիատ արած հավայի գոռգոռոցներով, անիմաստ գործողություններով, ինչ-որ բան ջարդել-փշրելու տեսանյութով։ Ու էսքանը։ Սաղ ասելիքն էլ էն էր, որ իրենք դեմ են բարեփոխումներին։
Այ մենակ սենց բոսյակության մակարդակի հասած իբր զարգացած պայքարիստ-մարգինալների հետ չնույնականացվելու համար սրանց արածը թեկուզ մեկ քվեով չարժևորելու համար, զա պրինցիպ, գնալու եմ ու քվեարկելու եմ «Այո», որ հետո այդ թվում նաև սրանք գոնե մի քվեով քիչ թվի մասին խոսեն, երբ գլուխ գովալուց լինեն, թե ինչ արդյունավետ քարոզչություն էին տանում, ու ինչքան մարդ, իրենց լսելով, չքվեարկեց։ Այնպես որ, ես ոչ այնքան սահմանադրությանն եմ «Այո» ուզում ասել, որքան ուզում եմ ասել «Ոչ» նման отSOS-ներին ու սրանց խելքի դեմքերին։