Այսօր ամենատարբեր տվյալներով հայկական Սփյուռքը հաշվվում է 8-10 մլն, մինչդեռ բուն Հայաստանում ապրում է շուրջ 2.5 մլն մարդ:
Օտարության մեջ մնալ հայ ու պահպանել ամեն հայկականն օտար հողի վրա, հանուն ինչի՞ և հանուն ո՞ր գաղափարի, եթե չունենք համազգային այդ գերնպատակը՝ վերադառնալու հայրենիք և ապագան կապելու բացառապես սեփական երկրի ու պետականության հետ, ամեն ջանք դնելու՝ Հայաստանի զարգացման ու հզորացման նպատակի համար, պայքարելու ներքին ժողովրդավարության ամրապնդման, իրավական ու սոցիալական խնդիրների հաղթահարման համար, կառուցելու հիրավի ազատ ու անկախ պետություն՝ ի հեճուկս արտաքին թշնամիների դաշնակից խաղացող այն գերտերությունների, որոնց շահերը սպասարկում ենք արդեն բազմաթիվ դարեր, ապա նաև՝ ներքին թշնամու, որի ամբիցիաներն ենք սպասարկում արդեն 25 տարի...
Այլապես հայապահպանության ցանկացած ջանք ու եռանդ օտար հողի վրա լումայի արժեք չունի, եթե վերջնարդյունքում այն միտված չէ Մեծ Հայրենադարձությանը... Ազգովի պետք է ձեռնամուխ լինենք մեր երկրի կառուցմանը, ու այդ գործում նշանակալի պետք է լինի Սփյուռքի դերը՝ իր հետ բերելով նոր հայացքներ, նոր մշակույթ, նոր շունչ, նոր ավյուն...
Վերջապես, կա մեկ պարզ ճշմարտություն. հայկական Սփյուռքը Մեծ Եղեռնի հետևանքն է, և այդ հետևանքը վերջնականորեն հաղթահարելու և հայրենազրկված սերունդներին իր տուն վերադարձնելու միայն մեկ եղանակ կա՝ Մեծ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ !!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1074960779189860&set=a.409037822448829.97718.100000278443099&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել