Ներկայիս հայ ժողովուրդը պատմության մի համեմատաբար կարճ ժամանակաշրջանում է ապրել սեփական իշխանության ներքո:
Բայց ապրելով այլ իշխանության ներքո՝ միշտ հետևել են դրանց կանոններին ու սահմանված բարքերից անպակաս չեն մնացել...
Հիմա էլ՝ այլ երկրում ապրող հայը հետևում է համարյա թե բոլոր օրենքներին, բայց բավական է, որ հայտնվի սեփական հողի վրա, ինչ սկսում է անտեսել հասարակական ընդունված ամենատարրական կանոնները՝ փողոցը անցնել ոչ սահմանված վայրով, ձեռքին եղածը թափել գետնին և այլն..
Նույն կերպ էլ սեփական պետության սրբությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը...
Օրինակ՝ քանի՞ հոգի այսօր կարելի է գտնել Հայաստանում, ով իր տանն ունի ՀՀ դրոշը, պատին փակցված ունի ՀՀ և ԼՂՀ քարտեզը և այլն:
Սփյուռքում հայն արդեն ավելի փաղաքշանքով է սկսում վերաբերվել նման՝ առաջին հայացքից աննշան ատրիբուտներին, որոնք իր տանը ՏԱՆ համ ու հոտ են տալիս..
Իմ եզրակացությունն է, որ այսօր ՀՀ քաղաքացու մոտ, սեփական պետության նկատմամբ ունեցած քաղաքացիական գիտակցության պակասի շարժառիթը վերջին տասնամյակներում ապրած խորը հիասթափություններն են:
Քաղաքացիական բարձր գիտակցության կարելի է հասնել միայն իշխանության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ տածած հարգանքով ու սեփական երկրում անվտանգության ու պաշտպանվածության զգացողության մթնոլորտի ստեղծմամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/334181090023428
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել