Ինչո՞ւ եմ հաճախ երկար ու բարակ անդրադառնում սովետի դիսիդենտների բնապատկերներին՝ տալով նրանց բուն էության նկարագիրն ու անարգանքի զանազան շքեղ էպիտետներով նրանց բնութագրում։
Նպատակս մեկն է՝ մեր ներկա երիտասարդությանը հեռու պահել նման զազրելի կողմնորոշումներից։
Հարգելի երիտասարդություն ջան, նայեք այդ ծեր ավազակների անպատկառ ու գործած մեղքերից աղճատված դեմքերին, խղճացեք ձեզ ու մի բռնեք հայրենադավության ուղին։ Ցանկացած օտար միայն իր շահն է հետապնդում, և երբեք էլ նա քո ու քո երկրի բարգավաճման համար ուշագնաց չի լինում։ Մինչև նրա նվագի դամը բռնելը մի հատ փորձեք հասկանալ նրա դայլայլի բուն էությունը, հետո նոր դամքյաշություն արեք։
Հայրդ ու մայրդ, հայրենիքդ ու երկիրդ ինչքան էլ վատը լինեն, ինչքան էլ անճարակ ու անօգնական լինեն, նրանք են քո լավն ուզողները, նրանցով ես դու կանգուն։ Օտարը քեզ հայր ու մայր չի դառնա, օտարի երկիրն էլ միշտ քեզ համար կմնա որպես ժամանակավոր կացարան։ Քոնը քո հարազատն է։ Օտարի նվագի տակ տրնգի մի՛ պարեք ու տռճիկ մի՛ տվեք։ Կողքից դիտելիս դա շատ տհաճ տեսարան է, և դուք մեղք ու խղճալի վիճակներում եք հայտնվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել