Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
Մոտ երկու տասնամյակ առաջ՝ 1996-ին ներդրվելով՝ տեղական ինքնակառավարման համակարգը զգալի առաջընթաց է արձանագրել ու այս ընթացքում նաև ապացուցել կառավարման այս համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում մեր բնակչության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ՝ այդպիսով նաև ավելացնելով հանրությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ ՏԻՄ-երի պատասխանատվությունը:
Վստահությանը զուգահեռ ավելանում է նաև տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս շատ ավելի լավ պատկերացնել տեղական նշանակության խնդիրներն ու հնարավորին արագ և ճիշտ լուծումներ գտնել դրանց համար՝ նաև ապահովելով գործընթացների առավել թափանցիկությունը:
Մարդիկ այսօր առաջին հերթին հենց տեղական ինքնակառավարման մարմնին են դիմում իրենց հուզող ու հետաքրքրող հարցերով, և ի պատիվ համակարգի աշխատողների՝ պետք է փաստենք, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները՝ հնարավոր լուծումներ տալով բարձրացված հարցերին կամ էլ օգտակար խորհրդատվությամբ նպաստելով այս կամ այն հարցի կարգավորմանը:
Հարգելի բարեկամներ,
համոզված եմ, որ այսուհետ էլ դուք նույն նվիրվածությամբ շարունակելու եք ձեր աշխատանքը՝ նպաստելով համակարգի ամրապնդմանն ու կատարելագործմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր ազգաբնակչության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=973120756067037&set=a.108502979195490.4452.100001073663265&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել