Ոսկեպարի ինքապաշպանությունն էր՝ 1991-1992թթ.-ին ամենածանր ժամանակաշրջանը, երբ արդեն ռուսական օմոնը կռվում էր ազերիների կողմից: Ոսկեպարի լինել-չլինելը օդից էր կախված, իսկ տեղական իշխանությունները, ոստիկանության հետ մեկտեղ խնդիրներ ունեին կամավորների հետ: Սարսափելի լարված էր իրավիճակը, երբ սկսվեցին ամենարյունալի ու դաժան մարտերը՝ սահմանի ամբողջ երկյանքով: Ամբողջ քաղաքս վիրավորների ու զոհերի հեղեղ էր, պատերազմ էր, հայտարարված ու չհայտարարված պատերազմ՝ իր բոլոր գազանություններով ու վայրագություններով:
Բայց բոլորին միավորեց հանուն հաղթանակի, հանուն սեփական կյանքի, ընտանիքի, երեխաների, հանուն ընտանեկան գերեզմանների սուրբ գաղափարը, ես այդ օրերը լավ եմ հիշում, երբ այցելում էին գերեզմաններ, երդվում և գնում ճակատ: Երբ բոլորը ապրում էին մեկի, մեկը՝ բոլորի համար, ամբողջ քաղաքս մի մեծ ընտանիք էր հիշեցնում...
Այս բոլոր հիշողությունները անսպառ են, այդ բոլոր հիշողությունները մի ամբողջ կյանք են, իսկ պատերազմը իմ մանկությունն է, որ ինձ մեծացրեց, որ ինձ դաստիարակեց, որ ինձ մի ամբողջ կյանք սովորեցրեց՝ իր դժվարություններով ու տանջաքներով հանդերձ:
Իսկ ես հպարտ եմ այսօր այդ տարիներով, ինձ դա են սովորեցրել միայն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/377338282359238
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել