insomnia-1MED Daily-ի փոխանցմամբ՝ մեկ անքուն գիշերն ունենում է այնպիսի բացասական հետևանք, ինչպիսին որ ֆասթֆուդը պատճառում է կես տարում։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, որոնք համապատասխան հետազոտություն են անցկացրել շների շրջանում։

Շների մի մասը չի քնել ամբողջ գիշեր, իսկ մյուսներին երկար ժամանակ սնել են ճարպոտ սննդով։ Դրանից հետո նրանցից անալիզներ են վերցրել։ Պարզվել է, որ անգամ մեկ անքուն գիշերը գլյուկոզայի հանդեպ օրգանիզմի զգայունությունը նվազեցնում է 30 տոկոսով, մինչդեռ ֆասթֆուդով 6 ամիս սնվելու դեպքում այն կազմում է 20 տոկոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել