1921 թ. դեկտեմբերի 13-ին արտասահմանից սկսվել է հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
Հայրենադարձության և ներգաղթի խնդիրները մեր երկրի համար նոր չեն: Դրանք եղել են առաջներում ու դեռ ապագայում ևս կմնան իբրև անխուսափելի իրողություն: Եվ այսօր պատեհ է վերհիշել տասնամյակների վաղեմություն ունեցող մի դրվագ ևս` ներկան վերաարժևորելու համար:
Անցյալ դարի 20-ական թվականները մեր երկրի կյանքում նշանավորվեցին ոչ միայն մեծ ցնցումներով ու վերափոխումներով, այլև ի կատար ածվեց այպես կոչված «հոգևոր հայրենադարձության» ծրագիրը: Պետության հորդորով ու աջակցությամբ աշխարհի տարբեր անկյուններից Խորհրդային Հայաստան վերադարձան հայ մտավորականության սերուցքը կազմող բազմաթիվ անհատներ` գրողներ ու արվեստագետներ, գիտության ու տեխնիկայի բնագավառի նշանավոր դեմքեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել