Lurer.com-ը գրում է.
Նոր Օռլեանի վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միգրացիոն պլանը, որը 5 մլն ապօրինի ներգաղթյալների թույլ կտար խուսափել արտաքսումից, գրում է Time պարբերականը:
Դրանով իսկ 5-րդ շրջանային դատարանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նախագահի վարչակազմի ձեռնարկած միգրացիոն նախաձեռնության հարցով դաշնային դատավորի որոշումը: Կատարվածն ամենայն հավանականությամբ Օբամային կխանգարի մինչեւ 2017թ. կյանքի կոչել իր պլանը: Նշվում է, որ վերաքննիչ բողոքարկումը կարող է ձգվել մի քանի ամիս:
Նախաձեռնությամբ արգելվում է երկրից վտարել ԱՄՆ քաղաքացիների ծնողներին, որոնք ապրում են այդ երկրում, սակայն քաղաքացի չեն հանդիսանում, ինչպես նաեև երկար տարիներ ԱՄՆ-ում ապրող ներգաղթյալներին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=204233&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



