88898_heroaԻտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի կարծիքով՝ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նոր շունչ է հաղորդել թիմին:

«Ինձ համար դժվար է, միաժամանակ նաև հեշտ խոսել Կոնտեի մասին: Ես նրան վաղուց գիտեմ: Միասին խաղացել ենք, այժմ Անտոնիոն իմ մարզիչն է:

Կոնտեի մասին շատ երկար կարելի խոսել և միայն դրական կարծիք հայտնել: Նա մի մարզիչ է, ով կարողանում է մոտիվացնել: Կոնտեն նորամուծություններ կատարեց, և այժմ մենք ստանում ենք արդյունքները: Նա նոր շունչ հաղորդեց մեր թիմին»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել