1945թ.-ի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում որոշում ընդունվեց, որի համաձայն՝ հիմնադրվեց Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան:
Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։
Համաժողովից հետո նոյեմբերի 10-ը սահմանվեց և ողջ աշխարհում նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր՝ ի պատիվ Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի հիմնադրման:
Այսօր մենք ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ երիտասարդություն, ում կարելի է վստահել վաղվա օրը։