Ամեն անգամ համացանցով ապրանք պատվիրելիս միշտ մտավախություն կա ստանալ պատվերին ընդհանրապես չհամապատասխանող իր։
Բավական զվարճալի միջադեպ է տեղի ունեցել այս բրիտանուհու հետ, ով ամենախոշոր eBay ինտերնետ–աճուրդում խոհանոցային սեղան էր պատվիրել։
Դրա փոխարեն նա ոչ մեծ մի արկղ ստացավ։ Բացելով այն՝ կինն ուղղակի ապշեց. արկղում մի քանի տոպրակի մեջ ընդհանուր հաշվով 40 գույնզգույն ձկնիկ էր լողում։

Նա նույնիսկ դա տեսանյութի կերպով ներկայացրեց, ինչին ի պատասխան համացանցի շատ օգտատերեր կասկածամտորեն վերաբերվեցին՝ ասելով, որ eBay–ը դժվար այդ կերպ սխալվեր։
Բայց նմանատիպ դեպքեր առաջին անգամ չեն պատահում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



