Panorama.am-ը գրում է.
Ավստրալիայի Վիկտորիա նահանգից Բրիան ՄքԼարենը ենթադրում է, որ իր՝ Մէգգի անունով շունը, որը 30 տարեկան է, աշխարհում ամենածերն է: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը: Սակայն կենդանու տարիքը, որը պայմանականորեն կարելի է համեմատել մարդկային կյանքի 200 տարվա, ապացուցել անհնար է, քանի որ շան փաստաթղթերը, ՄքԼարենի խոսքով, կորել են: Ժամանակի մեծ մասը կենդանին ննջած է լինում:
Անասնաբույժը նշել է, որ Մէգգին իրականում կարող է համապատասխանել հայտարաված տարիքին: Նա հավելել է, որ շները ունակ են ապրել մինչև պատկառելի տարիք շնորհիվ անասնաբուժության զարգացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2015/11/09/australia-dog/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



